Բաժիններ՝

Պանրով և խոզապուխտով նախաճաշ՝ ուելսական բաղադրատոմսով

Բաղադրիչներ

1. Թոստի սպիտկ հաց – 2 կտոր
2. Խոզապուխտ – 2 կտոր
3. Չեդդեր պանիր – 200 գ
4. Մուգ գարեջուր – 250 մլ
5. Վուսթերյան սոուս – 1 թ/գ
6. Մանանեխ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Հացի բաժանել կտորների, առավել հարմար է խաչաձև՝ 8 մասի:

Կարդացեք նաև

2. Չոր տապակի մեջ տապակել հացի կտորները: Դնել թխման համար նախատեսված տապակի մեջ: Հացի կտորների վրա խոզապուխտ դնել:

3. Կաթսայի մեջ լցնել գարեջուրը, վուսթերյան սոուսը և մանանեխը: Դնել կրակի վրա. հասցնել եռման և աստիճանաբար ավելացնել քերած պանիրը:

4. Եփել ևս 3 րոպե՝ անընդհատ խառնելով:

5. Ստացված զանգվածը լցնել հացերի և խոզապուխտի վրա: Դնել ջեռոցը և 5-10 րոպե եփել բարձր ջերմաստիճանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս