«Հանդիպումից հանդիպում ինչ էի մտածում՝ հարցեր կան, որոնցով կզբաղվենք իհարկե, բայց ես մտածում էի, որ, եթե այդ հարցերը լուծվեն, դա հարց չի լուծելու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի կարկուտ է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ է լինելու։ Հարցն այն է՝ ո՞րն է այս հարցի լուծումը։ Իմ ընկալումն այն է, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ։ Որովհետև այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, կարելի է տասն անգամ շատ հող մշակել և տասն անգամ շատ բերք ստանալ»։
96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Նա մեր բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսով, չուներ այլ հիվանդություն:
Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է:
Խորհրդարանական դիվանագիտության հերթական աղաղակող բացթողումն, այս անգամ՝ ԵԱՀԿ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան. ՈՒՂԻՂ
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն «ոչ դիվանագիտական» է որակել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը կորոնավիրուսի վրացական վիճակագրության վստահելիության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է վրացական apsny.ge լրատվական կայքը։
ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․ «Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️
Փաստաբանական խումբը մասնավորեցնում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, առանց փաստերի ստուգման, շտապեցին հայտարարել, թե իբրև Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն հարկ ենք համարում նշել, որ, ցավոք, վերջիններս փաստերն ամբողջությամբ չեն ներկայացնում և խեղաթյուրում են իրականությունը՝ ինչի վերաբերյալ ապացույցներն անհրաժեշտության դեպքում կներկայացնենք: Սա ի գիտություն, հարգելի շահագրգիռ պաշտոնյաների:
ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, ԱՀ կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ մղվող պայքարի շրջանակներում նախաձեռնել է «COVID-19 Հայաստան. Միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով առցանց համայկական դրամահավաք-արշավ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 9 հազար 434-ով։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է. «Հայտնի անձնավորությունը օրերս մեղադրել էր ՀՀ իշխանություններին՝ ադամանդի վերաարտահանում, ասել է թե՝ կեղծ արտահանում կազմակերպելու մեջ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պետաիրավական հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել նախագիծ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։
«Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ-որ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ: Այդ ստահակները չեն դա անում, կան կազմակերպիչներ և հաշվի առնելով կապերը իշխանության հետ, շատ սերտ կապերը, համոզված եմ, որ այդտեղից էլ գալիս է, որովհետև ինչո՞ւ պետք է նախ էդ հարձակումը լիներ, ինչո՞ւ պետք է ընտանիքիս վրա, ու ինչո՞ւ պետք է անընդհատ նշեին իմ փաստաբան լինելը, իրենց կյանք ուտելը և մնացածը: Չեմ կարող ասել, թե իրենց կոնկրետ ցուցում են տվել՝ էս ձևով անել, բայց էն, որ իրենց ոգևորել են ու ասել են, որ կարող են դա անել ու երևի թե մարսել, դա է»,- այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ իր տան վրա կատարված հարձակմանը:
ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն։
Վերջերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնությունը՝ նշելով, որ դրա հիմքում միասնության և միասնական գործի գաղափարն է:
Սանիտարական ռիսկերի պաշտպանություն գծով Մեքսիկայի դաշնային հանձնաժողովը թույլ է տվել Առողջապահության նախարարությանը COVID-19-ի բուժման համար նախնական փուլում օգտագործել մալարիայի դեմ դեղամիջոցը՝ Հիդրօքսիքլորոքինը:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման դեպքով։
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Սկսենք նրանից, որ հաղորդավարը նշեց, որ «այդքան էլ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Արցախի հարցով», եւ պարոն Իգիթյանը այդպես էլ չկարողացավ բացատրել վարչապետի մոտեցումը Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում՝ մի քանի անգամ կրկնելով մանտրա դարձած «լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի համար» նախադասությունը։ Ասեմ, որ ես болеть էի անում Իգիթյանին, որովհետեւ նա ներկայացնում էր իմ երկիրը, բայց ցավոք՝ սա դեռ միայն սկիզբն էր։
Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 307 հազարից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելել է Արարատի մարզ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։
Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով:
Տիգրան Աթանեսյանը` իր բնակարանի վրա հարձակման մասին. ՈւՂԻՂ
Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի:
Ինչպես նշված է պետական-իրավական հանձնաժողովում քննարկվող օրինագծին կցված հիմնավորման մեջ «Առաջարկվող նախագծով գիտական հարթությունում փորձառու իրավաբանների որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ` ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքներին, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: