Բաժիններ՝

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվ հասել է 335.882-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 9 հազար 434-ով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Այսպիսով, ութ օր շարունակ երկրում վարկվածների թվի ավելացումը օրվա կտրվածքով 10 հազարը չի գերազանցում։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 335 հազար 882-ի։

Վարակվածության աճը օրվա կտրվածքով կազմում է 2,9 տոկոս, նախորդ օրվա 2,8 տոկոսի դիմաց։ Ռուսաստանում վերջին մեկ օրում ապաքինվել է 8 հազար 111 մարդ։

Ապաքինվածների ընդհանուր թիվը դարձավ 107 հազար 936։ Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 139-ով։ Մահերի ընդհանուր թիվը 3 հազար 388 է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031