Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը

Սանիտարական ռիսկերի պաշտպանություն գծով Մեքսիկայի դաշնային հանձնաժողովը թույլ է տվել Առողջապահության նախարարությանը COVID-19-ի բուժման համար նախնական փուլում օգտագործել մալարիայի դեմ դեղամիջոցը՝ Հիդրօքսիքլորոքինը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումները ցույց են տվել Հիդրօքսիքլորոքինի նախնական փուլում կիրառելու արդյունավետությունը՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Novartis» դեղագործական ընկերությունը մեծ քանակությամբ Հիդրօքսիքլորոքին է տրմադրել Մեքսիկային:

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 527 է, մահերինը՝ 6 հազար 989-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Տեսանյութեր

Լրահոս