![](/banners/BeFunky-design.jpg)
Երիցվանք համայնքում հիմնվել է փորձերի և ցուցադրությունների կենտրոն
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/126146.jpg)
Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնքում 76-ամյա սփյուռքահայ Ստեփան Մելքոնյանը 4 հա-ի վրա հիմնել է փորձերի և ցուցադրությունների կենտրոն։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է Երիցվանքի համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ վերջերս իրենց համայնքում հաստատված Ստեփանը ցանկություն ունի իր խորհուրդներով և կատարած աշխատանքով տեղում զարգացնելու գյուղտնտեսությունը:
«Ցուցադրության կենտրոնում հիմնականում նախատեսվում է աճեցնել նոր պտղատու ծառերի տեսակներ։ Ստեփան Մելքոնյանը Լիբանանից իր հետ բերել է նոր ծառատեսակներ և բանջարեղենի սերմեր։ Ի դեպ, բանջարեղենի մշակումը հողագործը կատարելու է նոր տեխնոլոգիաներով։ Ստեփան Մելքոնյանի հետ Երիցվանքում են նաև երկու երիտասարդ լիբանանահայեր, ովքեր ևս կցված են այդ աշխատանքներին և մտադրություն ունեն բնակություն հաստատելու համայնքում»,-ավելացրել է մեր զրուցակիցը: