Բաժիններ՝

Shade-ով վարակվածները կարող են գաղտնազերծել իրենց ֆայլերը

Shade գաղտնագրող-շորթող ծրագիրն այլևս սարսափելի չէ օգտատերերի համար. «Կասպեսրկի» ընկերությունը հրապարակել է դեկրիպտոր, որը վերականգնում է Shade (Troldesh) գաղտնագրիչի ցանկացած տեսակի կողմից գաղտնագրված ֆայլերը (նիշք)։ Այդ գաղտնագրիչը դեռ 2015-ից շատ վնաս է պատճառել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի օգտատերերին։

Shade-ն (հայտնի է նաև որպես Troldesh) գաղտնագրում էր օֆիսային փաստաթղթերը, նկարները և արխիվները (և ֆայլերի որոշ այլ տիպեր), ինչից հետո զոհից փրկագին էր պահանջում ֆայլերի վերականգնման համար։ Shade-ի որոշ տարբերակներ օգտագործում էին ֆայլերի կինեմատոգրաֆիական անվանումներ, օրինակ, breaking_bad և da_vinci_code։ Հաճախ Shade-ն գալիս էր ընկերների հետ. ավարտելով ֆայլերի գաղտնագրումը այն վարակված սարք էր ներբեռոնւմ այլ վնասաբեր ծրագրեր։

2016-ին տեղեկատվական անվտանգության հետազոտողների ու եվրոպական իրավապահ մարմինների համատեղ գործողության ընթացքում վերջիններիս հաջողվել է գտնել և առգրավել օգտատերերի տվյալների գաղտնազերծման բանալիներով սերվերները։ Այդ բանալիների հիման վրա ստեղծվել էր դեկրիպտոր Shade-ի վաղ տարբերակների համար։

Սակայն Shade-ի հեղինակներին այդպես էլ չբռնեցին, և նրանք շարունակում էին ստեղծել գաղտնագրիչի նոր տարբերակներ, որոնց դեմ գոյություն ունեցող դեկրիպտորն արդեն անզոր էր։ Shade-ի ստեղծողների ակտիվությունը շարունակվում էր մինչև 2019-ի կեսերը։

Սակայն 2019-ի վերջին-2020-ի սկզբին Shade-ին բախված օգտատերերի թիվը նշանակալիորեն նվազեց նախորդ տարիների համեմատ։ Ինչ-որ պահի չարագործները հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Նրանք դադարեցին թողարկել Shade-ի նոր տարբերակներ, ներողություն հայտնեցին պատճառած վնասի համար և հրապարակեցին ֆայլերի գաղտնազերծման 750 000 հազար բանալի։ Դա առիթ դարձավ գաղտնազերծման ծրագրի թարմացման համար, և նոր դեկրիպտորն արդեն հասանելի է noransom.kaspersky.com-ում։ Դրա միջոցով Shade-ի զոհերը կարող են վերականգնել ֆայլերն անկախ նրանից, թե Shade-ի որ տարբերակով են դրանք գաղտնագրվել։

Փորձագետները հիշեցնում են, որ ոչ մի դեպքում չի կարելի փրկագին վճարել գաղտնագրիչ ստեղծողներին. Shade-ի օրինակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ավելի լավ է խնամքով պահպանել գաղտնագրված ֆայլերը և համբերությամբ լցվել, քանի որ շատ հավանական է, որ ինչ-որ պահ դեկրիպտորը կհայտնվի և ֆայլերը կհաջողվի վերականգնել։

Գաղտնագրիչի զոհ չդառնալու համար հարկ է կանոնավոր կերպով կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում, չանցնել կասկածելի հղումներով և չբացել անհայտ ուղարկողների նամակների մեջ ներդրված ֆայլերը, ինչպես նաև օգտագործել հուսալի պաշտպանական լուծում։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031