Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել իր բանակի համար մշակված օդային օպերացիաների կառավարման ժամանակակից համակարգը

Օրերս գրել ենք, որ Ադրբեջանը հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ առանց «տնտեսումների»:

Իսկ այսօր թուրքական և ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ թուրքական պաշտպանական HAVELSAN ընկերությունն Ադրբեջանի ռազմաօդային ուժերին է փոխանցել HvBS (Hava Kuvvetleri Bilgi Sistemi) համակարգը, որը նախատեսված է օդային օպերացիաների պլանավորման, կառավարման, մոնիտորինգի և գնահատման համար:

Այսինքն, HvBS-ը հրամանատարա-կառավարման ժամանակակից թվային հարթակ է, որը միավորում է օդային գործողությունների նախապատրաստման և իրականացման բոլոր հիմնական փուլերը:

Ընդ որում, համակարգը մշակվել է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաօդային ուժերի պահանջները:

Կարդացեք նաև

Ավելին, թուրքական աղբյուրների փոխանցմամբ` այն ՆԱՏՕ-ի 6 փուլանոց տեխնիկական և օպերատիվ գնահատման առաջին 4 փուլերը հաջողությամբ անցնելով՝ դարձել է աշխարհում միակ համակարգը, որն արձանագրել է նման հաջողություն:

Իսկ Ադրբեջանին մատակարարված համակարգը թույլ է տալիս օպերատիվ կենտրոնների անձնակազմին աշխատել միասնական տեղեկատվական տարածքում, իրական ժամանակում կառավարել առաջադրանքներն ու օպերատիվ տեղեկատվությունը, կենտրոնացված կերպով հետևել կրիտիկական կարևորություն ունեցող տվյալներին և զգալիորեն արագացնել որոշումների կայացման գործընթացը, ինչը մեծացնում է գործողությունների պլանավորման, համակարգման և իրականացման արագությունը, ճշգրտությունն ու արդյունավետությունը:

Այս համատեքստում նշենք, որ Թուրքիայում ամիսներ առաջ անցկացված բազմազգ EFES-2026 զորավարժություններին, որին մասնակցում էին մի  քանի տասնյակ երկրի զինված ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի, HvBS համակարգը կիրառվել է:

Նշենք, որ Ադրբեջանից առաջ Թուրքիան այն փոխանցել է Պակիստանին:
Ադրբեջանի հետ կապված՝ հավելենք, որ մոտ 2 տարի առաջ հայտնել ենք, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում թուրքական ASELSAN ընկերության հետ օդային հարձակման նախազգուշացման Herikks համակարգերի ձեռքբերման շուրջ:

Միաժամանակ հայտնի էր դարձել, որ համակարգը փորձարկման նպատակով տեղադրվել է օկուպացված Քարվաճառի շրջանում կամ բարձունքներում՝ ավելի քան 3000 մետր բարձրության վրա:

Թուրքական ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նախազգուշացման համակարգը կարող է թիրախները հայտնաբերել՝ ինչպես ավտոմատ, այնպես էլ՝ ոչ ավտոմատ, և, որ այն կարող է գործել նաև շարժման ժամանակ: Հնարավոր է՝ Ադրբեջանն արդեն գնել է համակարգը:

Գրեթե նույն ժամանակում տեղեկություն էր ստացվել, որ Ադրբեջանը և Թուրքիան ստեղծում են օդային տարածքի վերահսկման կամ օդային հրամանատարության կառավարման համակարգ HAKİM նախագիծը:

Նշված երկու համակարգերի՝ Herikks և HAKİM համակարգերի միջև փոխկապակցվածություն կա, այսինքն, HAKİM-ն արդիականացնում է ռադիոլոկացիոն ցանցի կառավարումը, HERİKKS-ն ապահովում է վաղ նախազգուշացում, և այլն:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր  ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին: Այսինքն՝ մեկ ազգ, երկու պետություն ասվածը լոկ խոսքեր չեն, և ոչ էլ Շուշիի հռչակագիրն է բառերի կույտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31