Հավով կոտլետներ՝ պանրով և ձվով նուրբ միջուկով
Բաղադրիչներ
1. Հավի աղացած միս – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Ձու – 3 հատ
4. Պանիր – 150 գ
5. Կարագ – 2 ճ/գ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Մաղադանոս
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խառնել հավի աղացած միսը, սոխը, սխտորը, 1 ձուն, համեմել աղով և պղպեղով:
2. Միջուկի համար խառնել աղացած պանիրը, խաշած 2 ձվերը, մանր կտրատված մաղադանոսը և փափուկ կարագը:
3. Ստացված ֆարշից գնդեր ձևավորել, մեջտեղում փոսիկ բացել և լցնել միջուկը:
4. Տապակի մեջ բուսայուղ տաքացնել և երկու կողմերից տապակել կոտլետները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը