Հետախուզվողի խուզարկությամբ մեթադոն է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է
Մայիսի 5-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Չարենցավանի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել նույն քաղաքի 40-ամյա մի բնակիչ։
Նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Հետախուզվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «M» գրառմամբ 13 դեղահաբ։ Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը մեթադոն է։
Նշանակվել է փորձաքննություն։
Չարենցավանի 40-ամյա բնակիչը կալանավորված է։