
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 2619 է, մահվան դեպքերինը՝ 40

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք, ապաքինվել է ևս 40 մարդ:
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/687720028730594/?type=3&theater