Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին, ժամը 15։40-ին։
Հատկապես բացօթյա շինարարությունը, տնտեսական խանութների, գիտական հետազոտությունների ոլորտի, տեքստիլ արտադրության բացումն ուղղակի հանցավորության է նման:
Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը։
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
«Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառության տոնը կապված է Քրիստոսի հարության հետ, այդ պատճառով նախկինում էլ, այժմ էլ համարվում է մեծ շուքով նշվող ու կարևոր տոներից մեկը: Այն Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Զատկի տոնն առաջացրել է լույսի և հույսի գաղափարը և մարդկանց ոգևորել ու հուսադրել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը՝ անդրադառնալով Զատկի տոնի խորհրդին և տոնելու ավանդույթներին:
«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ. «Հայկ Եսայանը հաստատում է շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։
«Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 20 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը կուղղվի Ռուսաստանից մեր հայրենակիցներին ինքնաթիռով անվճար Հայաստան վերադարձնելու գործին: Սակայն Սամվել Կարապետյանը միակը չէ, այլ աջակիցներ էլ կան, որոնց վերաբերյալ մեր հիմնադրամն արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածել, բացի այդ, նվիրատուների ամբողջ ցանկը հրապարակված է հիմնադրամի կայքում»:
«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը միայն ախտահանման աշխատանքները չէ, որ կատարում է». մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանում վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ի՞նչ աշխատանքներ է անում Քաղաքապետարանը, եթե Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ Երևանում ախտահանման աշխատանքները կատարում են ԱԻՆ աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանն իր բյուջետային ֆոնդից 45 մլն դրամ է հատկացրել արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի բնակիչների սոցիալական աջակցության համար։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ աջակցություն են ստացել 2000 միայնակ և անժառանգ տարեցներ, որ տնից դուրս չգան.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:
168․am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգով Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ նրանք, ովքեր պահքի մեջ են գտնվում, կարող են այսօր երեկոյան Ճրագալույցի Սուրբ Պատարագը առցանց դիտելուց հետո ուղղակի լուծել իրենց պահքը․ «Դա առաջին քայլն է, որ պետք է կատարեն։
Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի։
Ամերիայի Միացյալ Նահանգներից և Իսրայելից Թբիլիսի ժամանած ՀՀ քաղաքացի 35 աշակերտ և 10 ուսանող վերադարձել է Հայաստան։
Ապրիլի 12-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:
Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաև, թե ինչպես պետք է նշվեն մեծ եղեռնի տարելիցն և մայիսյան եռատոնն արտակարգ դրության երկարաձգված ռեժիմի պայմաններում։
Փորձում են արժեզրկել ազգային, հերոս, հայրենիք գաղափարները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կառավարության և պարետատան արտակարգ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկրաձգել ևս 30 օրով:
Արդեն երկու օր է՝ արտակարգ խորհրդակցություններ ենք իրականացնում պարետատան հետ և որոշել ենք վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 14-ը:
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։
Ապրիլի 11-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում գտնվող ևս 149 պացիենտ բուժվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունից։
«Մեր հետագա անելիքների մասին». Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է: