Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը 20.000 դոլար է նվիրել ՌԴ-ից հայերին  ինքնաթիռով ՀՀ վերադարձնելու համար

«Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր  Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 20 հազար ԱՄՆ դոլար: Ամբողջ գումարը կուղղվի Ռուսաստանից մեր հայրենակիցներին ինքնաթիռով  անվճար Հայաստան վերադարձնելու գործին: Սակայն Սամվել Կարապետյանը միակը չէ, այլ  աջակիցներ էլ կան, որոնց վերաբերյալ մեր հիմնադրամն արդեն պաշտոնական տեղեկատվություն է տարածել, բացի այդ, նվիրատուների ամբողջ ցանկը հրապարակված է  հիմնադրամի կայքում»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ որքան գումար է նվիրաբերել «Տաշիր» ընկերության սեփականատերը, ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նկատենք, որ ապրիլի 11-ի դրությամբ, հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208,559.49 ԱՄՆ դոլար՝ նախատեսված գումարի 104.28 %-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս