Փարիզյան ակումբը կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով թիմերից ոչ մեկը չի ունենա բավարար միջոցներ բրազիլացուն գնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։
Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան:
Գյումրի բժշկական կենտրոն այսօր՝ ապրիլի 11-ին, տեղափոխվել է 66–ամյա տղամարդ, որը կարծելով, թե կորոնավիրուսով է վարակվել, քացախաթթվի լուծույթ է խմել։
«Գազի սակագների նվազեցման հարցը հենց այս փուլում է բարձրացվել, քանի որ շուկայում կա ճգնաժամային իրավիճակ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ռուսական գազի սակագինը Հայաստանի համար իջեցնելու շուրջ հայ-ռուսական բանակցությունների վերսկսմանը, դրանց հնարավոր ելքին և բանակցությունների քաղաքական ու տնտեսական բովանդակությանը։
Համաշխարհային բանկը 2020 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 1․7 ՀՆԱ-ի աճ։
Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Համացանցում տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծին մոտ տեղակայված զորավարժարաններում, արդեն 3-4 օր է, զորավարժություններ են անցկացնում։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քննարկվող պարգևավճարների թեմային, ասաց, որ նախ՝ գործող իշխանության կողմից ներդրված պարգևավճարների ինստիտուտը զավեշտալի է.
Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հիշյալ 72 հաղորդումներով ներկայացված դեպքերից 32-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում, 11-ը՝ Մարտակերտի շրջանում, 11-ը՝ Մարտունու շրջանում, 7-ը՝ Շուշիի շրջանում, 2-ական՝ Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում, իսկ 5 հաղորդման մեջ ներկայացված ենթադրյալ խախտումները կրել են ընդհանրական բնույթ և վերաբերել են տարբեր շրջանների:
Որքանո՞վ է համաճարակային ճգնաժամն աշխարհում ազդելու միգրացիոն գործընթացների վրա, արտագաղթի և ներգաղթի ցուցանիշների: Եվ նաև այն քաղաքականության վրա, որն ավելի վաղ մշակել էր Ռուսաստանը` հիմք ընդունելով ԱՊՀ երկրների, այդ թվում` ՀՀ-ում տիրող իրավիճակը` փորձելով լուծել սեփական ժողովրդագրական խնդիրները: Այսինքն` վարել բարենպաստ քաղաքականություն՝ ԱՊՀ երկրներից միգրանտների հետ կապված:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ:
«Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այսօրվա իր ընտրվելը, այո՛, կախված է այդ ժողովրդից: Ժողովուրդն էլ պետք է պահանջի, որ ընտրել է՝ ուրեմն պետք է ծառայեն, քավ լիցի, ես այդ խնդիրը չեմ թողնում, որ ինձ նման պահանջ ներկայացնեն, քանի որ գիտեմ առաքելությունս և գիտեմ՝ ինչու եմ այստեղ»,- եզրափակեց պատգամավորը:
Իտալական «Ռոմա»-ն կփորձի թիմում պահել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ տարի:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփումներ ունեցած մարդկանց մեկուսացնում են երկրի հարավային շրջաններ, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները։
168.am-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը նշեց, որ գրառումներում հակասություն չպետք է տեսնել:
«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել կազմը «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուի ձեռքբերմամբ:
«Ողջունելի է կառավարության այդ դիրքորոշումը, որովհետև նախորդ տարվա կեսից, երբ արդեն ակնհայտ էր, որ 2019թ․ կապիտալ ծախսերը թերակատարվելու են, մենք՝ տնտեսագետներս, անընդհատ մատնանշում էինք, որ դա անթույլատրելի է, և իրականում, կապիտալ ծախսերը թերակատարելով՝ մենք հաջորդ տարվա զարգացման հնարավորություններն էապես պակասեցնում ենք, և անկախ առկա հանգամանքներից, հիմնավորումներից՝ պետք է կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել, ինչը այդպես էլ չեղավ։ Փաստացի, 2019թ․ մենք ընդամենը 1/3-ով կարողացանք կատարել պլանավորած կապիտալ ծախսերը, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է»:
Շուրջ մեկ ամիս է, ինչ հայաստանյան քաղաքական ու հասարակական քննարկումների առանցքում է Covid 19-ի թելադրած օրակարգը՝ վարակի տարածման տեմպերի կառավարումը և տնտեսական ու սոցիալական հետևանքների հաղթահարումը:
ՏՄՊՊՀ նախագահն այսօր ևս մեկ անգամ վստահեցրեց՝ պարենային ապրանքների քանակը խանութներում, մատակարարների և արտադրողների մոտ, բավարարում է: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վերջին օրերին գների նվազում է նկատվում, սակայն դրանք հեռու են փետրվարին գործող գներից:
Կատալոնական «Բարսելոնա»-ի տնօրենների խորհրդի 6 անդամ հրաժարական է տվել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատրաստվում է ԱԺ առաջիկա նիստում՝ ապրիլի 14-ին, առաջարկել, որպեսզի ապրիլի 21-ից որոշակի ոլորտներում վերսկսվեն աշխատանքները։
ՏՄՊՊՀ-ն հանդիպումներ է ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ՝ կապված հացի գնի բարձրացման ահազանգի հետ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանում է, որ դա մի շարք գործոններով է պայմանավորված:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում, երբեմն էլ՝ այս օրերին ավելի հաճախ ենք հանդիպում խաբեությունների, լսում կիբեր-հարձակումների մասին:
«Ucom և Beeline ընկերությունների համակենտրոնացման հայտի մասին նիստերը ՏՄՊՊՀ-ն կասեցրել է». անդրադառնալով Ucom ընկերության մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ համասեփականատերերից մի քանիսի աշխատանքից ազատման դիմումներին ու առաջացած աղմուկին՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա պատմեց, որ այս երկու ընկերությունները համակենտրոնացման հայտ ներկայացրել են դեռ անցյալ տարվա վերջին:
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանրությունից ներողություն չխնդրեց համաշխարհային պանդեմիայի ժամանակ կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ իր՝ նախկինում արած հայտարարությունների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 622 հազար 49-ի: