Մոսկվայում ևս 149 պացիենտ ապաքինվել է կորոնավիրուսից
Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում գտնվող ևս 149 պացիենտ բուժվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունից։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան։
«Մոսկվայում կորոնավիրուսով ապաքինվածների թիվը աստիճանաբար ավելանում է։ Անցած օրերի ընթացքում մոսկովյան հիվանդանոցներից դուրս է գրվել միանգամից 149 մարդ։ Այն պացիենտներն, ում դուրս գրվելուց հետո անհրաժեշտ է մնալ բժիշկների հսկողության տակ, ստացել են համապատասխան ցուցումներ։ Մոսկվայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ապաքինվել է 499 մարդ»,- տեղեկացրել է Ռակովան։
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ մարդու մոտ հիվանդության բացակայությունը հաստատելու համար բուժումից հետո բժիշկները հատուկ հետազոտություններ են անցկացնում։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։