Վթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին

Ապրիլի 11-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գագիկ Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տեսանյութեր

Լրահոս