Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայկական ավիացիայի օդանավի մասնակցությամբ:
Հիմք ընդունելով մամուլում շրջանառվող հրապարակումները, պետք է խուսափել Իտալիայի կատաստրոֆիկ վիճակից, որտեղ առողջապահական համակարգն ուղղակի չդիմացավ ծանրաբեռնմանը: Ըստ այդմ` կարանտինը պետք է շարունակել մինչև այն ժամանակ, երբ գա առղջապահության նախարարի ներկայացրած մոդելի կրկնապատկման 10-րդ օրը, դրանով էլ շարժվել: 168.am-ի հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը:
Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Գեղանուշ Երանոսյանը կորցրել է աշխատանքն ու միակ եկամտի աղբյուր հանդիսացող իր 16 խոզերի համար կերակուր չկարողանա գնել։
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է կորոնավիրուսից պաշտպանվելու, կարանտինի պայմաններում մարզումներ անցկացնելու, տղաների խանդավառության ու շատ այլ թեմաների մասին:
«ՌԲ Լեյպցիգի» պաշտպան Դայո Ուպամենկոն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
168․am-ը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների ֆոնին ինչո՞ւ Ադրբեջանը սադրանքների գնաց նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ կանխվեց, ապա՝ Արցախում, որտեղ զոհ ունեցանք, արդյո՞ք ստուգում էին՝ հայկական կողմը կորոնավիրուսի հետևանքով զգոնությունը կորցրե՞լ է, թե՞ այլ խնդիր էին փորձում լուծել:
Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստով քաղաքի համանուն ֆուտբոլային թիմի հետ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, և նշեց, որ հետկորոնավիրուսյան շրջանում ներդրումների թեման մեծ կարևորություն է ունենալու․ «Մենք պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք վերլուծել և ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին, որոնք մեզ պիտի օգնեն հաղթահարել տնտեսական ճգնաժամը, որն անխուսափելի է»։
Ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Քարինջ գյուղի 36-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Գեղասահքի աշխարհի առաջնությունը կարող է անցկացել ընթացիկ տարվա ավարտին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից:
Արդեն մի քանի օր է՝ մամուլը գրում է այն մասին, որ «Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցներին գործատուն հրաժարվում է վճարել մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ:
Հայ և ռուս որոշ քաղաքագետներ այն կարծիքին են, որ Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի իշխանությունը հետագայում ունենալու է թույլ լեգիտիմություն, որը հարմար պահի համապատասխան ուժերի կողմից «խաղացվելու է»: Այսինքն` հեշտ չի լինելու երկրի ղեկավարումը:
Ռուսաստանում մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։
2020 թվականի փետրվարի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարել է մաքրման ծառայությունների և սանիտարական աշխատանքների իրականացման մրցույթ: Այս հայտարարությունն անակնկալ էր, որովհետև 10 տարուց ավելի է՝ օդանավակայանում այդ աշխատանքն առանց որևէ մրցույթի իրականացրել է «Ֆեկա-լյուքս» կազմակերպությունը: Երբ մեր կազմակերպությունը՝ «Սկայ գրուպ»-ը, լսեց հայտարարված մրցույթի մասին, որոշեց մասնակցել՝ հաշվի առնելով նաև հեղափոխությունից հետո հնչեցված այն հայտարարությունները, թե այլևս անընդունելի է ամենուր մեկ անձից կատարվող գնումները, և, որ մրցույթները պետք է լինեն պարտադիր:
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
Այս օրերին ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր մյուս հայրենակիցները։ Իմ մտքերն ու զգացմունքներն այսօր առավելապես նրանց հետ են։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։
Բելառուսի Հանրապետությունում լաբորատոր հետազոտությունով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով բուժաշխատողների վարակվելու 301 դեպք։
«Թուրքիան այսօր պատրաստ չէ իրական քաղաքական երկխոսության Հայաստանի հետ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Էրդողանի հայտնած աջակցությանը։
«Արցախկապ» ՓԲ և «Փեյս» ՍՊ ընկերությունների կողմց եթեր հեռարձակվող վճարովի 150 հեռուստաալիքները ապրիլի 12-ից 30 օր կհեռարձակվեն անվճար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի:
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 12.15-ին, Վանաձորի Տարոն-2 թաղամասից բերման է ենթարկվել 35-ամյա Ռոման Ս.-ն, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը շնորհավորում է Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Սուրբ Զատկի տոնին ընդառաջ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և հարակից մի քանի համայնքների ընտանիքներ ստացել են «Զատկի տոպրակներ»:
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին և հաշմանդամներին տրամադրված 1 ամսվա պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների բաշխման գործընթացը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հեռավար քննարկում ֆեդերացիայի մարզային ներկայացուցիչների հետ։
Առօրյայում հաճախ ենք հանդիպում ասպիսի արտահայտությունների` «քաղաքական կանխատեսումներ», կամ՝ «երկրի քաղաքական տեսլական»:
«Ակնհայտ է, որ իշխանությունը սկզբում անլուրջ վերաբերմունք ունեցան, որը հանգեցրեց այդ վարակի արագ տարածմանը։ Թեպետ, միևնույն է՝ գալու էր, տարբերակ չկար, որ չգար, բայց ժողովրդի մեծ մասը, լսելով բարձր իշխանավորների արհամարհական վերաբերմունքը, իրենք էլ սկսեցին նույն կերպ վարվել, ինչն առ այսօր նկատելի է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։