Բաժիններ՝

«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել

«Յուքոմի» հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հաղորդագրություն են տարածել ընկերությունից իրենց հեռանալու վերաբերյալ. «Հայկ Եսայանը հաստատում է շրջանառված լուրը, որով նա դիմում էր ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, որից հետո հարյուրավոր աշխատակիցներ սկսել էին աշխատանքից ազատման դիմումներ գրել։ Այժմ 576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։

Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում։ Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։

Եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5.94% բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին՝ ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը։ 94.06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար։

Հայկ Եսայանը հայտնել է, որ նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս