Բաժիններ՝

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:
1️⃣ ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկաները:
2️⃣ ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և ԱՀ-ում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները:
4️⃣ Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ, որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակներ չի ներմուծվել և իրացումը շարունակվել է ցածր գնով:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/128222978818491?__xts__[0]=68.ARABpW6fKV3-e2Y0_DOASal-kMAoQpfFzhCW4CGvhPXJSuRfygIcMvIhZc6GLZZ__VA_twg8DnXx0Xt0pnHrcn2YCgHY4SsVx634R36q32Zk6WGsKMl7gRK3-8N6JHG9Q-JGbHlU_RgZ49N9m2CJOwWBii2j7uGJoLNT3VfYXxM7lYmv8ujylo6xRRR0kNZOsjuqb3DaRyw0vXMPVywntr4d3EbkDPb9fnO7m8xMILgohgpocrfbjVKtwbK_86afwU25aEKbbbMcgqP1k_uSPVfXBPICiBvaWscLACRWo_nW98Oi6JVsWXPjPSboSUg_CIpfsWVo0_B9WcPDiZaajWU&__tn__=-R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս