Ապրիլի 12-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ։
«Չնայած կորոնավիրուսի տարածումն աշխարհի համար մեկ օրակարգն է այսօր, Թուրքիան կանխատեսելով դրան հաջորդելիք աշխարհաքաղաքական զարգացումները՝ փորձեց ապրիլի 24-ին ընդառաջ հերթական դիվիդենտը քաղել՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին տեղեկատվություն տարածելով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին թուրքական բարձրաստիճան տեղեկատվական սադրանքներին։
Գագիյ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր facebook-յան էջում, որը վերնագրել է՝ «Հեղափոխությունից առաջ և հետո.Սաշիկի կամերաները»…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նա մարտի 31-ին և ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների վերաբերյալ:
«Կառավարությունն արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների հարցը լուծելու համար կիրականացնի մեծ թափով կապիտալ ծախսեր: Մեր աննախադեպ ծավալի կապիտալ շինարարության ծախսերն էլ ավելի ենք մեծացնելու, որովհետև անցյալ տարի աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ ունեինք, և աշխատուժը չէր հերիքում ընդհանրապես»:
Հեծանվասպորտի հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» (Tour de France)-ը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Քաղաքացիական և դատական համակարգում մենք ունենք սաբոտաժի դեպքեր, բայց հարցը հետևյալն է՝ 450 հազար դրամ աշխատավարձով և կաշառքի ընկալում ունեցող դատավորին հանենք, որտեղի՞ց տեղը լավ դատավոր գտնենք, որ գա աշխատի, և նույն խնդիրն է նաև Քաղաքացիական ավիացիայում: Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հակադրություն կա պետական համակարգում բարձր աշխատավարձերի դեմ և աշխատանքը լավ կատարող պաշտոնյաների մասին քննարկումների միջև:
Կորոնավիրուսի ֆինանսական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրերի զգալի մասը ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղղորդում է դեպի ֆինանսական կառույցներ: Շատերն են պնդում, թե կառավարությունը բիզնեսին դրդում է դիմել նոր վարկերի, ինչն էլ հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բիզնեսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու մասին քննարկումները, որովհետև ինքը դա խոստացել է, իսկ ժողովուրդը հաստատել է, ուստի սրանից ետ ճանապարհ չկա: Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարեւոր է հասկանալ, որ բոլոր նրանք, ովքեր կոնկրետ նպատակից ելնելով, փորձում էին ստվերել տեղի ունեցող գործընթացների լեգիմիտիմությունը, ոչ միայն ջուր են լցնում հայատյաց շրջանակաների ջրաղացին, այլեւ ուղղակիորեն վնասում են Արցախի սուբյեկտայնությունը։
Մենք միշտ ասել ենք և շարունակում ենք պնդել, որ մեզ մոտ արտարժույթի շուկան կամ փոխարժեքը, ըստ էության, «ազատ լողացող» է: Կենտրոնական բանկը միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթեցնելու համար պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը շուկայի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց իր առաջարկը՝ կապված ներկայիս իրավիճակում գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք մի շարք գործողությունների հետ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը սկսվում էր իր քայլերթի ճանապարհին տեսախցիկները կպչուն ժապավենով կապելով` այն համեմելով «սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա» արտահայտությամբ, շարունակվում 2018թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթով, ուր ասում էր, որ քաղաքացիներին տուգանելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դրվի ժամ առաջ:
Ucom-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես հայտնի է, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, որը նաև ընկերության վեց տոկոսի բաժնետերն է, աշխատանքից ազատման դիմում է գրել, որն արդեն ստորագրվել է։ Նրա հետ աշխատանքից ազատվելու ցանկություն է հայտնել նաև «Յուքոմի» 800-ից ավել աշխատակից:
«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչ է անելու գործադիրը, եթե պարզվի, որ ապրիլի 20-ից բացվող և աշխատող տեքստիլ արտադրող ընկերություններից մեկում դարձյալ արձանագրվի վարակի մեկ դեպք՝ արդո՞ք դրանից հետո որոշվելու է կրկին ոլորտի վրա սահմանափակումներ տարածել:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է ՀՀ Քաղաքացիական ավիացիան, և ով է պատասխանատվություն կրելու այն բացթողումների համար, որի մասին իր ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
Կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է։ Մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի վերանայումը նման գլոբալ ճգնաժամի դեպքում սպասված երևույթ է: Նման տեսակետ այսօր հայտնեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Որպես սահմանադրագետ՝ գտնում եմ, որ այս նորմը պետք է լինի Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ հոդվածների շարքում»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանին ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:
ժամանակը չէ՞, որ մեր հանրության այն ներկայացուցիչները, ովքեր հավատացել են կամ հույսեր ունեցել այս իշխանության հետ, իրենք՝ իրենց, ապա նաև՝ բարձրաձայն խոստովանեն, որ իրենց թվացել է…
Վաղվանից ԵՊԲՀ-ն իր բոլոր աշխատակիցներին կտրամադրի անվճար տրանսպորտայից միջոց՝ 16 ուղղություններով։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ օրում արձանագրել է արատկարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ:
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրերն այն մասին, որ ակումբը կարող է լքել առաջնությունը:
Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 14-ին, ժամը 01:42-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ կրակել են Երևանի Օրբելի 8 բնակարանի պատուհանների ուղղությամբ, փամփուշտը մտել է բնակարան:
Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել և իրական աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ին՝ հարկերի հետաձգում, վարկավորում (բանկերը մերժում են), վարձավճարների ապակառուցում, աշխատավարձերի մասնակի փոխհատուցում …, այլապես պետությունը անհամեմատ ավելի մեծ սոցիալական բեռ է ստանձնելու»: