«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կորոնավիրուսից մահացել է 73-ամյա քաղաքացի
Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 15-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 73-ամյա տղամարդ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։
Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է քրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,- նշել է Նիկողոսյանը։