Վթար Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարին. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր

Ապրիլի 16-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Արա Ա., ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և շրջվել։

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Ժորա Ա.-ն (ծնված 1997 թ․), Վան Ա.-ն (ծնված 1988 թ․), Կարեն Շ.-ն (ծնված 1994 թ․), Արմեն Հ.-ն (ծնված 1993 թ․) և Արման Բ.-ն (ծնված 1993 թ․) տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս