Տրանսպորտի ոլորտում, մասնավոր մանկապարտեզներում, սպորտի բնագավառում աշխատողները ևս պետությունից աջակցություն կստանան
Կառավարությունը ապրիլի 16-ի նիստում փոփոխություններ կատարեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար ընդունված 8-րդ և 9-րդ միջոցառումների փաթեթներում՝ ընդլայնելով շահառուների քանակը:
Ըստ այս փոփոխությունների՝ 8-րդ միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ցամաքային տրանսպորտի ոլորտում, նախադպրոցական կրթության (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում գրանցված աշխատողները:
9-րդ միջոցառման շահառու են դառնալու այն ընտանիքները, որտեղ մայրն ապրիլի 12-ի դրությամբ գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում: