Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Մարտի 31-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 77-ամյա Աշոտ Բարեղամյանը։
Ապրիլի 15-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել է Սեբաստիա-Տիչինայի փողոցների խաչմերուկում և ներկայացվել ոստիկանության Մալաթիայի բաժին։