Մենք կարողացել ենք համաճարակը պահել վերահսկողության տակ, այս փուլից սկսած քաղաքացու աջակցությունն է պետք. Փաշինյան
Ապրիլի 20-ից սկսած աշխատելու է տեքստիլ արտադրություն, և բոլոր արտադրամասերում ներկա է լինելու պետության ներկայացուցիչը, որը հետևելու է, որ պահպանվեն անհրաժեշտ միջոցառումները: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետությունն իր մասով պատասխանատվություն է վերցնում, սակայն պատասխանատվություն պետք է կրեն նաև գործատուները:
«Ես կարծում եմ, որ պետք չէ, որ բոլորս մտածենք, թե մեզ հետ դա տեղի չի ունենա, եկեք չանենք այնպես, որ մեզանից յուրաքանչյուրը դրա աղետալի և ծանր հետևանքները զգա: Այս պահից սկսած արձանագրում ենք՝ պարետատունը, կառավարությունը, Առողջապահության նախարարությունը կարողացել են համաճարակն առնել վերահսկողության տակ, այս փուլից հետո յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունն է պետք, որպեսզի իրավիճակը նեգատիվ առումով չփոխվի»,- ասաց Փաշինյանը: