Բաժիններ՝

Փրկարարները 7016 վարակազերծում են իրականացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով մարտի 23-ից Փրկարար ծառայության ստորաբաժանումները ՀՀ մարզերում և Երևանում իրականացնում են ամենօրյա ախտահանման կանխարգելիչ միջոցառումներ։

«Ապրիլի 10-16-ը փրկարարները հանրապետության ողջ տարածքում 2897 անգամ վարակազերծում են կատարել։

Ախտահանվել են Այրում համայնքի Բագրատաշենի անցակետը, բազմաթիվ տրանսպորտային միջոցներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, Ջերմուկի առողջության կենտրոնը, մարզպետարանների, համայնքապետարանների, եկեղեցիների, զինկոմիսարիատների, ոստիկանության բաժինների, դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքեր, ինչպես նաև՝ մշակույթի պալատներ, ծննդատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ և դեղատներ, շուկաներ, խանութներ, սուպերմարկետներ, գործարանների տարածքներ, տերմինալներ, բանկոմատներ, բանկային և վարկային կազմակերպություններ, բնակելի շենքեր և այլ նշանակության շինություններ:

Մինչ օրս 7016 վարակազերծում է արվել, որից 1935-ը Երևանում, 5081-ը` մարզերում»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս