Մարտ ամսվա տնտեսական կորուստների չափերը հասկանալու համար Էկոնոմիկայի նախարարությունը հարցումներ է կատարել մասնավոր հատվածում եղած այն կազմակերպությունների շրջանում, որոնք մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել էին իրենց տնտեսական գործունեության ծավալները:
Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։
Սաթիկ Սեյրանյանն իր հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանին, ով կողմ էր հեռախոսներով մարդկանց տեղորոշելու` իշխանությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, հարցրեց այդ օրենքի շուրջ տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ իր՝ իրավաբանի կարծիքը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսազանգ է ունեցել ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:
Արտակարգ դրության օրերին ՊԵԿ-ի և ԴԱՀԿ-ի կողմից կազմակերպությունների հաշիվների վրա կալանք դնելու և բռնագանձումներ անելու մասին այս օրերին ԶԼՄ-ները բողոքներ են ստանում: Ինչի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարար Տիգրան Խաչատրյանի, ծրագրեր առաջարկելու կամ մշակելու փոխարեն՝ առաջարկում է նախ՝ տարանջատել մի քանի հարց՝ Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի կազմակերպությունների հարկային պարտավորությունների հետ:
Սոթք գյուղում 12-ամյա երեխան ինքանսպանություն է գործել:
Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությունը նաև գյուղոլորտին աջակցելու ծրագրեր է նախատեսել: Գյուղոլորտի ներկայացուցիչ-շահառուներին կառավարությունը փոխհատուցում կամ վարկեր կտրամադրի:
Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ բժիշկները Ռ. Քոչարյանի առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։
Լսելով նախկին իշխանության քաղաքական և ռազմական ղեկավարության խոսքը և գնահատականները, չէր կարելի չնկատել, որ ամբողջ ֆիլմի ընթացքում կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ պատերազմի օրերին, դրանից առաջ և հետո, Հայաստանում գործել է օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպված խումբ, որն իրականացրել է թիկունքը քայքայելու և հասարակությունը պառակտելուն միտված գործունեություն:
Մարտի 27-ին թոքաբորբից մահացած Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակչուհու որդու ու ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր գրառումներ են կատարել Արցախում կորոնավիրուսի վարակի առկայության, տարածման, դրա թվի վերաբերյալ:
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը:
Հայաստանում նոր կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է կառավարության հաստատած բիզնեսին օժանդակելու ծրագրեր՝ չորս ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 5-ին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է իր հայկական արմատների մասին. այս անգամ Քարդաշյանի «Թվիթեր»-ի էջ մտնող յուրաքանչյուրի համար ակնհայտ կլինի անընդհատ հանդիպող հայկական եռագույնը:
ՀՀ պարետի ցուցմամբ՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։
ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ապրիլի 2-ին զրուցել է «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ քաղաքացիների հետ և քննարկել առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու հարցը։
Ապրիլի 2-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցում այրվում է տան տանիք:
5-ի եթերում ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։
Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ:
Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների:
Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է: