Բաժիններ՝

Գողացել էր G դասի «Մերսեդեսի» կողային հայելիները

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շրջանակներում տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Երևանի բնակիչ,18-ամյա երիտասարդը գողացել է Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված G դասի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերեցին գողացված հայելիները, որոնք վերադարձվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930