Բաժիններ՝

ԿԲ-ն 2020թ. տնտեսական աճը 0,7% է կանխատեսում, էկոնոմիկայի նախարարը  համամիտ է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը համակարծիք է Կենտրոնական բանկի՝ տնտեսական աճի վերանայված կանխատեսումներին, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:

«Բոլոր թվարկված երևույթներն էլ ճիշտ են: Բնական է, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը, որ նույն դժվարություններին է առերեսվել, ինչպես Հայաստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, այդպիսի ավելի դժվար ֆինանսական պայմաններում պետք է սպասել, որ կկրճատվեն նաև դեպի Հայաստան տրանսֆերները, որոնք կատարում են մեր համաքաղաքացիներին: Բնականաբար, արտահանողներն  էլ են դժվարություններ կրում՝ նույն շուկաներում նույն պատճառներով, և ոչ միայն արտահանողները, այլև մեր ներքին շուկայում գործող կազմակերպությունները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ Կենտրոնական բանկի գնահատականում կա հստակ առանձնահատկություն:

«Առանձնահատկությունը կայանում է  նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է: Այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական է: Մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է, երբ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումն այն կանխատեսումների համեմատությամբ, որոնք տարվա սկզբին էին արված»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ չնայած 2020 թվականի դժվարություններին, կանխատեսում են արագ վերականգնել և՛ երկրի պոտենցիալը, և՛ ակտիվությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս