
ՈՒԵՖԱ-ն եվրոպական լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը

Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, ազգային ասոցիացիաներին կոչ է արել ժամանակից շուտ չեզրափակել մրցաշրջանը:
Այս մասին գրում է Sky Sport-ը: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ այս պահի դրությամբ ազգային առաջնությունների եզրափակումը դեռևս վաղ և սխալ որոշում է: ՈՒԵՖԱ-ն լիգաներին կոչ է արել չեզրափակել մրցաշրջանը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն: