Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ամեն ինչի պատճառն իրականում շատ ավելի խորքային է։ Մասնավորապես՝ ինչպես են մարդիկ վերաբերվում կառավարման ունակությանը որպես հմտության, որպես գիտելիք, որը անձն ունի կամ ոչ։ Խնդիրն իհարկե միայն հայաստանյան չէ, բայց Հայաստապում սրված է ու հասցված անթույլատրելի չափի։
Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս է հայտնաբերվել:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքները:
Այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պատվիրակությունը մարտի 11-ից 13-ն այցելել է Հայաստան:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եթովպիայում:
Վահան Բաբայանը գրում է. «Ինֆեկցիոն, Երևան, հիմա… Տեսնես պարզվեց՞ կորոնավիրուսը ում շուննա…»։ Ինֆեկցիոն,Երևան,հիմա…Տեսնես պարզվեց՞ կորոնավիրուսը ում շուննա… Gepostet von Վահան Բաբայան am Freitag, 13. März 2020
Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվում մի դրույթ, որը գոյություն չունի, որովհետև անցումային դրույթը կոնկրետ ժամանակի է վերաբերում, այն գործում է մինչ այն օրը, երբ մտնում է ուժի մեջ:
Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, Ազգային ժողովում հակահամաճարակային գործողություններ կիրականացվեն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Գալոյանին Բրազիլիայում և Կոլումբիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Ժամը 12-12։30-ին Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։
Հետևաբար, դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից և սկսել բանակցություններ ձեր գործընկեր կազմակերություններին հետ՝ առկա պարտավորությունների կատարման ժամկետների և պայմանների փոփոխության համար։
Եվ ամենակարևորը. որքան հասկանում ենք, իշխանությունը խուճապը կառավարելու նպատակով որոշել է աստիճանաբար հայտնել վարակվածների քանակը։ Այսինքն, այս պահին իրենք ավելին գիտեն, քան մնացած բոլորը։ Բայց հենց ոչ թափանցիկությունն է բերում ասեկոսեների ու լեգենդների։ Ու փոխանակ, ամեն ժամը մեկ լինեն բրիֆինգներ, ամբողջ ինֆորմացիան տրամադրեն հասարակությանը, Արսեն Թորոսյանը որոշել է դոզավորված այն մատուցել, իսկ իշխանության արբանյակներն էլ ուշադրությունը շեղում են ածանցյալ թեմաներով՝ դոլար-դրամ կուրս կամ բանկերի վարկերի հետաձգում։
Մարտի 13-ին, ժամը 08:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:
Հայաստանում «Գոլդեն փելես»-ում մեկուսացված, կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած 31 անձանց թեստի պատասխանները հայտնի կլինեն մարտի 13-ի երեկոյան:
«Հայաստանի տնտեսությունում այս պահին կան բազմաթիվ ռիսկեր: 2020 թվականի սկզբին ՀՀ տնտեսությունն ավելի պատրաստ է ճգնաժամերի, քան 2014-ին կամ 2008-ին: Սա պայմանավորված է մի քանի պատճառով. հիմնականում ավելի քիչ է կախվածությունը տրանսֆերտներից, և ավելի մեծ են Կենտրոնական բանկի պահուստները: Սա Հայաստանին թույլ է տալիս ավելի դիմադրող լինել ճգնաժամին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով, որ այս պահի դրությամբ ռիսկերն անորոշ են:
Հունաստանի նոր նախագահ Եկատերինա Սակելարոպուլուն երդում է տվել եւ ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ դեղատներում ամեն օր իրականացնում են դիտարկումներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով մեղադրյալ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը:
Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով մարտի 13-ից մինչեւ ապրիլի 13-ը երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, որն առաջարկել էր երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Հաշվի առնելով Իսպանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 16-ից Իսպանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։
Այս պահին ունենք արդեն կորոնավիրուսի 8 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Կապանի դրամատիկական թատրոնն անորոշ ժամանակով հետաձգել է առաջիկա հյուրախաղերը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մարտի 13-ին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը: