Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը կհետաձգվի կորոնավիրուսի պատճառով:
Բավրայի սահմանային անցակետը հատելիս «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված քաղաքացիները թեստավորվել են:
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ Անդրե տեր Շտեգենի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստերի պատասխանները բացասական են:
Նորվեգիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 907-ի:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞նց բացատրենք իշխանություններին, որ «իրադարձությունների զարգացմանը հետևելու փոխարեն դրանց վրա պետք է ազդել գործուն կանխարգելիչ մեխանիզմներով, այլ ոչ թե ինֆանտիլ՝ «Բարև Ձեզ հուսով եմ լավ եք-ով», կամ «դատարկ ու մեծամտաբարո դուխիզմով»:
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաներում:
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ենթակա բուժհիմնարկների գործադիր տնօրենների ու նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Հանրային հեռուստաընկերությունը երաժշտասերներին ներկայացրեց «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանի եվրատեսիլյան «Chains On You» երգի տեսահոլովակը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու գործողությունների պլանը:
Fly Dubai ավիաընկերությունը չի չեղարկել իր թռիչքները Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը՝ Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Նույն օրն Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել:
Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի նախնական թեստը: Այժմ հավելյալ հետազոտություններ են արվում:
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են:
Ուկրաինայի Հանրապետությունը փակում է մուտքը օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Ժամեր առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Ոստիկանության Արաբկիրի բաժնում իր պաշտպանյալին դաժանորեն ծեծելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Ոստիկանության վայրագությունները շարունակվում են: Մի քանի ժամ առաջ պաշտպանյալս ոստիկանության Արաբկիրի բաժնում սարսափելի ծեծի է ենթարկվել: Այժմ բուժօգնության խնդիրներով ենք զբաղված, քիչ անց լայվով կներկայացնեմ կատարվածը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ապագան անորոշ է մնում՝ կապված կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի հետ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին:
Երկրի իշխանությանը՝ լայնորեն կիրառելով համաճարակի դիմագրավման միջազգային լավագույն փորձը, առաջնորդվել ուժերի համախմբման և համաճարակին միասնաբար դիմակայելու իրական քայլերով, այդ թվում՝ ներգրավել թեկուզ իշխանության քաղաքական հայացքները չկիսող, սակայն խնդրի լուծմանը նախանձախնդիր անձանց և կիրառել նրանց խորհուրդները, ներառյալ՝ սույն հայտարարությամբ ներկայացված առաջարկությունները:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը չեղարկում է առաջիկա համերգները:
Երբ կորոնավիրուսը սկսեց լայնորեն տարածվել, 2020 թվականի հունվարից համաշխարհային տնտեսության մեջ դիտարկվում էր զարգացումների 4 հիմնական սցենար:
Իսպանիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5753-ի:
«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները:
Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 15 մարդ և մոտ 200 մարդ մեկուսացված է:
Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը ճանաչել են որպես արտակարգ և անխուսափելի հանգամանք:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում:
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների պատրաստումը և շրջանառությունը Հայաստանում:
«Չունենք բնակության վայր, խնդրում եմ՝ մի փոքր աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանանք դոմիկ գնել, քանի որ մինչև ամսվա վերջ պետք է դուրս գանք բնակարանից, որտեղ վարձով ենք բնակվում: Խնդրում եմ մեզ օգնել, ոչ սնունդ ունենք, ոչ հագուստ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինա Մկրտչյանը: