
Շղթայական ավտովթար Կենդանաբանական այգու մոտակայքում

Մարտի 13-ին, ժամը 08:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lincoln» (վարորդ՝ Գևորգ Հ.), «Mercedes Viano» (վարորդ՝ Կամո Բ.), «Ford» (վարորդ՝ Գրիգոր Ա.), «Kia Forte» (վարորդ՝ Սուրեն Ա.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արշավիր Ա.) մակնիշների ավտոմեքենաները:
«Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Գոհար Գ. (ծնված 1991 թ.) և Աիդա Բ. (ծնված 1967 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: