
«Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում… ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք տներով:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ուսումնական հաստատությունները երկար փակելու փոխարեն մի շաբաթով փակեցիք ու հետո քարոզարշավի խաթր նորից բացեցիք:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ աշխարհում լրջագույն միջոցներ են ձեռնարկվում վարակի դեմն առնելու համար, իսկ ձեր կառավարության անդմաները շարունակաբար թերագնահատում էին խնդրի լրջությունը:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ այս ընթացքում հազարավոր բուկլետներ եք ձեռքից ձեռք բաժանել երկրի տարբեր բնակավայրերում:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ փոխանակ ժամանակին դադար վերցնեիք, մարդկանց հավաքում էինք զանգվածային միջոցառումների քարոզարշավի համար ու հերթով ձեռք էիք սեղմում:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ձեր իբր ստույգ տեղեկություններ հաղորդելու համար հատուկ բացած կայքը երեկ օրվա կեսը չէր աշխատում:
Քաղաքացիները մի բանում են մեղավոր, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ:
ժողովրդի գրպանը պրոբլեմները չգցեք: Լուծեք դրանք: Դուք եք իրավիճակի համար գլխավոր պատասխանատուն»:
Քաղաքացինե՞րն են մեղավոր, որ ախտահարված երկրներից ժամանած մարդկանց ժամանակին կարանտին չարեցիք ու ուղարկեցիք…
Gepostet von Armen Ashotyan am Freitag, 13. März 2020