«Աստված պահապան մեր պետությանն Հայ ժողովրդին». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել է պանդեմիա՝ համաշխարհային համաճարակ, որի դեպքում ԱՀԿ անդամ բոլոր պետությունները պետք է ձեռնարկեն սահմանափակող և համաճարակի տարածումը կանխող միջոցառումներ։
Սա դասական իմաստով համարվում է Force Majeur՝ անհաղթահարելի խոչընդոտ, որի մասին դրույթ ներառված են գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերում։ Այս իրավիճակը հնարավորություն է տալիս պայմանագրերի կողմերին օրինական և հիմնավոր հրաժարվել փոխադարձ պարտավորությունների կատարումից՝ առանց որևէ հետևանքի։
Հետևաբար, դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից և սկսել բանակցություններ ձեր գործընկեր կազմակերություններին հետ՝ առկա պարտավորությունների կատարման ժամկետների և պայմանների փոփոխության համար։
Մասնավորապես, դիմեք ձեր բանկային գործակալներին ձեր ունեցած բանկային պարտավորությունների կատարման նոր պայմաններ ստանալու նպատակով, այն է, հետաձգել վարկային մարումների ժամկետները կամ հրաժարվել դրանցից։ Լուծումը պետք է գտնեք պայմանավորվածությունների շրջանակներում։ Սա վերաբերվում է նաև բանկերում ավանդ ներդրած քաղաքացիներին, որոնց բանկերը կարող են չվճարել։
Իրավիճակը բավականին բարդ է, հետևաբար պայմանագրի կողմերը պետք է ցուցաբերեն առավելագույն հանդուրժողականություն և ճկունություն՝ միմյանց անվերականգնելի վնաս չհասցնելու համար։ Այս ընթացքում չկատարված պարտավորությունների համար որևէ իրավական հետևանք չի կարող առաջանալ պայմանագրի կողմերի համար։
Պետության կարգավորող մարմինների կողմից պետք է մշակվեն նորմատիվ ուղեցույցեր՝ այս գործընթացն առավել կանխատեսելի դարձնելու և պետությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելու համար։
Ակնհայտ է, որ տուժելու են բոլորը, և պետության սոցիալական պարտավորությունն է հասցվելիք վնասը հավասարապես բաշխել բոլոր սուբյեկտների միջև՝ պահպանելով արդարության և օրինականության սկզբունքը։
Հավատացած եմ, որ միասնական ուժերով և փոխադարձ հարգանքով մենք միասին կհաղթահարենք մեր երիտասարդ պետականության բաժին հասած այս աննախադեպ դժվար փորձությունը և դուրս կգանք առավել ուխեղացած։
Աստված պահապան մեր պետությանն Հայ ժողովրդին»:
Սիրելի հայրենակիցներԿորոնավիրուսի տարածման հետևանքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվել…
Gepostet von Artur Ghazinyan am Freitag, 13. März 2020