Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն. Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում է:
Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պնդում է՝ աշխարհում տնտեսական անորոշ իրավիճակը կազդի նաև Հայաստանի վրա, բայց վստահեցնում է՝ վնասի չափերն այնքան մեծ չեն լինի, որքան, օրինակ ՝ 2014-ին կամ 2009-ին: Ջրբաշյանը հիշեցնում է, որ աշխարհում կա «սև կարապի» ֆենոմեն, որը տվյալ պարագայում կորոնավիրուսն է, իսկ այդպիսի ֆորսմաժորային իրավիճակների պետությունները պետք է պատրաստ լինեն:
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել:
Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք:
Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ (ուղիղ):
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մարտի 12-ին հրավիրված նիստի հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կես ժամվա ընթացքում կլինի հայտարարություն։
Մարտի 9-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության ծառայողից Թումանյանի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Թումանյան քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտոգազալցակայանի մոտակայքից կրակոցի ձայն է լսվել:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել:
«Ընդունված էր, որ մարտ ամսին շատ իրանցի զբոսաշրջիկներ պետք է հյուրընկալենք Հայաստանում: Նախնական տվյալներով՝ միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանման արդյունքում զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է մոտ 8-9 մլն դոլար, խոսքը վերաբերում է հյուրանոցային տնտեսություններին, ռեստորաններին, տաքսիներին, վարձով տրվող բնակարաններին»:
Համաշխարհային պրակտիկայում ընդունված բան է, երբ նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական թիմերը դիմում են տարբեր տեխնոլոգիաների ու հիմնականում իրենց հռետորաբանությունը կառուցում են տվյալ ուղղությամբ։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտագործվում են նաև ամենատարբեր սուտ ու մտացածին լուրերը և փորձում հանրությանը մատուցել իրենց տեսանկյունից և իրենց նախընտրած փաթեթավորմամբ։
Անգլիայի բոլոր հանդիպումները կանցկացվեն փակ դռների հետևում՝ կորոնավիրուսի պատճառով:
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը:
ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:
ՔՊ-ն հրատապ նիստ է հրավիրել. մասնակցելու է նաև վարչապետը. ՈՒՂԻՂ. factor.am
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական լաբորատորիայում ստացված «Դոննա Լիզա» մաշկի խնամքի միջոցը բուհի պատվերով «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի միջոցով ներկայացվել և փորձաքննություն է անցել Եվրամիության «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում, որի ղեկավարը բժշկագիտության դոկտոր Լուիսա Կալինովսկան է (Սլովակիա)։
«Մայր Աթոռի կառույցները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ:
«Ամենևին պարտադիր չէ, որ այդ համայնքի հանդիպումները որևէ կերպ համաձայնեցված լինեն հայկական կողմի հետ, կամ ընդգրկեն տողատակեր, քանի որ դեսպանների, միջնորդների գործունեության տիրույթում է՝ կոնկրետ այս համակարտության շրջանակում հանդիպել բոլոր շահագրգիռ կողմերի, տուժածների, տուժողների և տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» ազդեցության ընդլայնմանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ռուսաստանցի հայտնի բժիշկ Կոմարովսկին կարծում է, որ մեզնից յուրաքանչյուրը կորոնավիրուսը չպետք է դիտարկի՝ որպես աբստրակտ, ինչ-որ չինական խնդիր, և մարդկությունը պետք է համակերպվի այն բանի հետ, որ այսօրվա դրությամբ «կորոնավիրուս» անվամբ հիվանդություն կա, և պետք է սովորել ապրել դրա հետ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակը հ/կ-ներին կառավարելի դարձնելն ու նրանց գործունեությանը միջամտելն է։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը պատասխանում է կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերյալ հաճախ տրվող հարցերին.
168 Լրահոս
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացել է Ադրբեջանի քաղաքացուհի, որը վերադարձել էր Իրանից և գտնվում էր կարանտինում: Այս մասին հաղորդում է «Ռիա-Նովոստին»: Կայքը գրում է, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը կողմ է, որպեսզի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեն, որը նախատեսում է հ/կ-ների գործունեությունն ու հաշվետվությունն ավելի թափանցիկ դարձնել։
Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, պետք է կարողանա այնպիսի դերակատարում ունենալ մարտի 31-ին սպասվելիք նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունների համատեքստում, որ կարողանանք հետո ասել՝ Արցախի պետականությունն ավելի ուժեղացված է:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 11-ին աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում:
Մարտի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին: Հանդիպմանը ներկա էին եղել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։