Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով:
Այս պահին հանրապետության տարածքում կառուցվում է ծառայություններ մատուցող՝ 68, իսկ սեփական կարիքների օգտագործման՝ 21 սպանդանոց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
The Guardian անգլերեն հրատարակչությունը կազմել է իր վարկանիշը` հիմնվելով Պրեմիեր լիգայի մրցաշրջանի արդյունքների վրա, որոնք կասեցվել են կորոնավիրուսի պատճառով, մասնավորապես, ընդգծելով լավագույն խաղացողին, մարզչին և խաղը:
ՌԴ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն հայտնվել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` մարտի 24-ի երեկոյան երգիչը սկսել է խեղդվել. նրա արյան մեջ պակասել է թթվածնի մակարդակը։ Ներկայումս Լեշչենկոյի վիճակը կայունացել է, սակայն վերջինս շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գներին ու դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա՝ նշել էր. «Եթե մենք ունենանք լողացող սակագին, որը պայմանավորված կլինի բոլոր այդ միտումների ուղղակի ազդեցությամբ, կարող է մենք այսօր ունենայինք սահմանին գազի շատ լավ գին, բայց կարող է կես տարի հետո այդ գինը լրիվ այլ լիներ»:
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները. Արկադի Խաչատրյան. ՈԻՂԻՂ
Այսօր Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում գյուղատնտեսների համար կգործեն արտոնյալ պայմաններ:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ ժամանակակից աշխարհը մեծ մասամբ պատրաստ չէր այս մարտահրավերին՝ հարկավոր է մտածել համապատասխան միջոցառումների մասին, որոնք թույլ կտան նմանատիպ կենսաբանական սպառնալիքներին արձագանքել ավելի պատրաստված և կազմակերպված ձևով։
Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում․ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:
Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Բուլղարիայի «Արդա» ակումբի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը մարզումներն անցկացնում է տանը:
Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին և ինչ գաղափարական հոսանքի պատկանող գործիչ է, ցանկացած պետության ներսում մշտապես առկա են խնդիրներ, որոնք ամենօրյա լուծման կարիք ունեն։
Առաջին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ մարտի 25-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ գործնական հրաձգությամբ։
ՀՀ նախագահն ստորագրել է տիեզերական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող փաթեթը:
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 69 մեքենա։ 47 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում։
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ունե՞ն կանխատեսումներ, թե արտակարգ դրության պայմաններում ե՞րբ կորոնավիրուսը կհասնի իր պիկին և կսկսի թուլանալ, պատասխանեց, որ նման կանխատեսում չունեն, սակայն մոտավորապես տեսնում են աճի տեմպը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է՝ Հայաստանում համաճարակային իրավիճակով պայմանավորված:
«Ասում էին՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»։ Հիմա տեսա՞ք, որ դա շուն չէ, ավելի վտանգավոր կենդանի է». Գևորգ Պետրոսյան:
Այսօր կեսօրին aravot.am-ը հոդված էր հրապարակել՝ «Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում» վերտառությամբ, որում ասված էր, թե Վրեժ անունով մի դատապարտյալ երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում:
Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ կորոնավիրուսի հնարավոր զարգացումների և կանխարգելումների մասին
Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք պատրաստակամ են հանդիսանալ որպես կացարան կորոնավիրուսային վարկակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման համար:
Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: