
Լև Լեշչենկոյին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. Lenta.ru

ՌԴ ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն հայտնվել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի` մարտի 24-ի երեկոյան երգիչը սկսել է խեղդվել. նրա արյան մեջ պակասել է թթվածնի մակարդակը։ Ներկայումս Լեշչենկոյի վիճակը կայունացել է, սակայն վերջինս շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչի մտերիմ ընկերը` հումորիստ Վլադիմիր Վինոկուրը պատմել էր, որ Լեշչենկոն հոսպիտալացվել է թոքերի երկկողմանի բորբոքման պատճառով։ Լև Լեշչենկոյի ու նրա կնոջ հոսպիտալացման մասին հայտնի դարձավ նախօրեին։ Նրանց տեղափոխել էին Կոմունարկայում գտնվող հիվանդանոց` կորոնավիրուսի կասկածով։
Պատրաստեց 168.am-ը։