Բաժիններ՝

Մխիթարյանը պատրաստ է ցածր աշխատավարձով մնալ Հռոմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:

Այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Ըստ պարբերականի` Մխիթարյանն ուզում է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռոմա»-ում և հիմա ֆուտբոլիստի գործակալ Միլո Ռայոլան փորձում է այնպես անել, որ «Արսենալ»-ը, թարմացնելով Մխիթարյանի պայմանագիրը, ևս մեկ մրցաշրջանով նրան վարձակալության հիմունքներով տրամադրի «Ռոմա»-ին: Մխիթարյանը պատրաստ է նաև ցածր աշխատավարձով մնալ Հռոմում:

Մխիթարյանն այս մրցաշրջանում «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 13 խաղի` դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031