
Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: