Բաժիններ՝

Մանեն Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է, «Տոտենհեմը»՝ վատագույն թիմը

The Guardian անգլերեն հրատարակչությունը կազմել է իր վարկանիշը` հիմնվելով Պրեմիեր լիգայի մրցաշրջանի արդյունքների վրա, որոնք կասեցվել են կորոնավիրուսի պատճառով, մասնավորապես, ընդգծելով լավագույն խաղացողին, մարզչին և խաղը:

Լավագույն խաղացող է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, ով լիգայի 26 հանդիպումներում խփել է 14 գոլ և արել է 9 գոլային փոխանցում:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը «Վոլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Տրաորենն էր, ով վաստակեց 11 (4+7) միավոր:

Լավագույն գոլը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հեռահար հարվածն է «Նյուքասլի» դեմ խաղում (2:2):

Լավագույն մարզիչը դարձել է «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուիլդերը։ Հարձակվող Դենի Ինգիի «Լիվերպուլից» «Սաութհեմփթոն» տեղափոխությունը համարվել է լավագույնը:

19-րդ տուրում «Վոլվերհեմփթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև խաղը, որն ավարտվեց 3:2 հաշվով, ճանաչվել է մրցաշրջանի լավագույն հանդիպում:

Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմը» մրցաշրջանի ամենավատ թիմն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս