«Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար և մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճոմները:

Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է:

Փետրվարին պանդեմիա չկար:

Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել էր, Ստալինը ժողովրդին ներկայացներ 41-ի մայիսի տնտեսական նվաճումները:

Հիշեցնեմ, մինչեւ կորոնավիրուսն էլ Փաշինյանը վաղուց կորցրել էր տնտեսական թռիչքաձև զարգացման, աննախադեպ ներդրումների, սփյուռքից հայրենիք վերադարձողների լայնածավալ ներգաղթի, աղքատության կրճատման, մի խոսքով կյանքի որակի բարձրացման համար մինչ իշխանափոխությունը խոստացված «կախարդական փայտիկը»:

Պանդեմիան շոուների, պոպուլիզմի, սեփական ես-ը մարդկանց աչքը մտցնելու հարմար պահը չէ:

Առողջություն եւ սթափ դատողություն բոլորիս»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=655337065267392&id=333386077462494&__xts__[0]=68.ARAjpTXyLYuV9mL-uJFDNH4oojA7Nthle27yhDKMOmTGjq3F_T2yK-zgJBCt1lesbVWJX25HUw0LHl6XYQATJlzgstSgkpATCCn3JPfh1y0-fiYbcnMvodBVu4LQ5NxyfGnXPNcQT7hMCn3aQPs36VWDiORmUzn3kkKaw9eDNBt2L87EVaHyCXUu9l9ORTCJhlxwFpvtMgBkWsu-WDj8TcEV3_GUtfGDGhamPiBn3HJdfizDWMqQlp1tVM3q0bk9WVh9h-qxTI1RS9ZtwKlnQfHZoLxy0QlU3zss4MpyPZLDhXmhsYGvqRaRHPXRt52h1UvPuVw-oavmE-xVbTQ&__tn__=-R

 

Տեսանյութեր

Լրահոս