«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2018թ. օգոստոս ամսին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երևան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաև՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության և մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը:
«Այսօրվա հիմնական քննարկման թեման, իհարկե, արձանագրած 13 զոհերի հանգամանքն էր, բայց նաև խոսել ենք բանակում առկա խորքային խնդիրների մասին, որոնցից է նաև բանակի նկատմամբ վստահության բարձրացումը։ Դրա համար նախ անհրաժեշտ է, որ եղած դեպքերի մեղավորները պատժվեն, իսկ դրա համար էլ նախ անհրաժեշտ է, որ բանակի ղեկավարությունը դեպքերին պատշաճ արձագանքի»,- ասաց Գորգիսյանը։
Արցախի Հանրապետությունում բոլոր տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է և այն չունենալը առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։
2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Փետրվարի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:15-ին քթի թույլ աննշան կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայող, մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Մ.-ն:
Պեպ Գվարդիոլան և Ռահիմ Սթերլինգը որոշել են չլքել «Մանչեսթեր Սիթին», հայտնում է Sky Sports-ը:
ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանմեդալակիրներին ևՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկային ոլորտում ԵՄ պահանջներին համապատասխան թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային «սև ցուցակում»: Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի հետ սկսել է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի առաջիկա խաղին:
«Թվիթեր»-ի օգտատերերի ավելի քան 70 տոկոսը չի կարողացել մուտք գործել սոցիալական ցանց:
Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է:
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել:
Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով Փաշինյան-Ալիև հանրային քննարկումը շարունակում է լայնորեն քննարկվել միջազգային փորձագիտական և դիվանագիտական համայնքի կողմից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որոնք ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններից հետո ունեցել են միայն մեկ պաշտոնական և բազում ոչ պաշտոնական, կարճատև հանդիպումներ ու շփումներ, փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ունեցան հերթական ոչ պաշտոնական տետ-ա-տետ հանդիպումը, ապա մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով հանրային քննարկմանը, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Ի դեպ, հանրային քննարկման մասին հայտարարվեց դրա անցկացումից միայն մի քանի ժամ առաջ:
Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. հունվարի 30-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:
ԱԳ նախարարը և Հվ Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպման ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին։
և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, Բազումի բաժին է ներկայացել 32-ամյա Դավիթ Դ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, որ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը՝ 77 կգ քաշային կարգում:
Հանրապետության նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:
Չինաստանի հյուսիս-արեւելքի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի կարի ֆաբրիկայի ղեկավարությունը նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ութ օրում կազմակերպել է բժշկական անձնակազմի համար պաշտպանիչ հագուստի արտադրության նոր գիծ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Հանրաքվեն կհամարվի չկայացած, եթե օրենքով սահմանված անհրաժեշտ քվորումը չապահովվի։ Ես, օրինակ, շատերի հետ զրուցում եմ, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչու պետք է ՍԴ դատավորները դադարեցնեն իրենց լիազորությունները։ Մարդկանց մի մասն էլ պատկերացնում է՝ որովհետև դա պահանջում է հեղափոխության տրամադրությունը։ Բայց եթե մի քայլ առաջ հարցնես, թե, օրինակ, ՍԴ որևէ որոշում տեսե՞լ են արդյոք, կասեն՝ ոչ։ Գոնե լսե՞լ եք։ Ո՛չ, բայց ընտրությունների ժամանակ նրանք վատ որոշումներ են կայացրել։ Այս պրոպագանդան, իհարկե, որոշակի ազդեցություն գործում է։