Բաժիններ՝

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանմեդալակիրներին ևՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարիտեղակալ Գրիշա Թամրազյանը։ Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենցհաղթանակներով բոլորին հպարտությունպարգևելու համար. «Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայիառաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ: Այս արդյունքը շատ հուսադրող էՕլիմպիականխաղերից առաջ: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու:Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենքմարտական»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների և մրցումների ընթացքի, առկախնդիրներիմասին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ բոլոր քայլերըհանրապետությունում ըմբշամարտիզարգացումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար. «Նախարարությունը չի միջամտելու ֆեդերացիայի ներքին գործընթացներին, միայնաջակցելու ևխրախուսելու է լավ արդյունքներ գրանցելու համար»,-եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ներկաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, անդրադարձել են Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Հարությունյանը խոստացել է մարզիկների կողքինլինել և տարեցտարի պետական աջակցությունն ավելի հասցեական դարձնել։ Մարզիկներըշնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել՝ շարունակելու են ամեն ինչանել Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս