Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը ֆինանսների բաժանման շուրջը համաձայնության է եկել կնոջ հետ ապահարզանի շրջանակում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆինանսական համաձայնության է հասել կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության գործընթացի շրջանակում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։

25 տարվա ամուսիններն ապահարզանի մասին հայտարարել են 2018 թվականին: Ուիլերը Ջոնսոնի երկրորդ կինն է, զույգն ունի չորս երեխա:

Այժմ Ջոնսոնը Դաունինգ սթրիթում ապրում է իր 31-ամյա ընկերուհու՝ Քերի Սայմոնդսի հետ: Հայտնի է, որ 55-ամյա Ջոնսոնի եւ Սայմոնդսի հարաբերությունները շարունակվում են ավելի քան մեկուկես տարի, այդ սիրավեպը դարձել է կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնալուծության պատճառը:

Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ Սամոնդսի հետ ապահարզանի իրավաբանական ընթացակարգի ավարտից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829