
«Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են:
Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Խաղատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» պաշտոնական անունը:
Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս:
Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն մոտ 1․7 անգամ պակաս):
Գերազանցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործունեությանը ( ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։
Դժվար է խոսելն այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը։ Միասին»: