Երիտասարդը հարվածել է ՃՈ ծառայողի դեմքին
Փետրվարի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:15-ին քթի թույլ աննշան կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայող, մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Մ.-ն:
Պարզվել է, որ փետրվարի 16-ին ժամը 23:20-ին Գ. Մ.- ն խախտումը արձանագրելու համար Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բակում կանգնեցվել է մայրաքաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Հ.-ի կողմից վարվող իրեն պատկանող «NISSAN Tida» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս չենթարկվելով տեսուչի օրինական պահանջներին, վիճաբանության մեջ է մտել նրա հետ և ձեռքով հարվածել է Գ. Մ.-ի դեմքին՝ պատճառելով նշված վնասվածքը:
Ստուգումամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ԱՀ ոստիկանություն