Բաժիններ՝

Պաշտոնական․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը

Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել, որ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը՝ 77 կգ քաշային կարգում: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս պահին երկու ուղեգիր ունի՝ 77 և 97 կգ քաշային կարգերում:

Հիշեցնենք՝ 77 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին բազմիցս հայտարարել էր նաև Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, ով վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Դանիայում ու արժանացավ ոսկե մեդալի:

Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դարձել է չեմպիոն, իսկ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս