
«Նախապատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի հետ սկսել է նախապատրաստվել Եվրոպայի լիգայի առաջիկա խաղին:
Հայազգի ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախապատրաստվում եմ հաջորդ հանդիպմանը»:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն փետրվարի 20-ին կմրցի բելգիական «Գենկի» հետ: