ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իրեն տված բնորոշմանը, նշեց, որ Գևորգ Կոստանյանը թող շուտ վերադառնա հայրենիք և իր մտքերը ձևակերպի նախաքննական մարմնի առջև:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած՝ «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին:
Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո, ձեր ապօրինությունների, լկտիությունների, միջազգային նորմերի խախտման, ոստիկանական բեսպրեդելի, ժողովրդավարության ոտնահարումների եւ տգիտության մասին իմանում են նաեւ մեր միջազգային գործընկերները։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին:
Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, թե պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրան մեղադրանք է առաջադրվել 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վատ է վերաբերվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը՝ կապված իրեն բերման ենթարկելու հետ:
Իրանի հոգեւոր առաջնորդ ու ղեկավար Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած պլանը՝ այսպես կոչված դարի գործարքը, ավելի շուտ կմեռնի, քան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լիպարիտ Դրմեյանին վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին:
Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք:
168 Մամուլի տեսություն
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել:
Փետրվարի 5-ին, ժամը 09:02-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 50 տան մոտակայքում գտնվող շինության տարածքում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Երևանում 99 համարի երթուղային տաքսու վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել են «Աստղիկ», ևս 3-ը «Արմենիա» բժշկական կենտրոններ: Նախնական տեղեկություններով՝ նրանք ունեն միջին ծանրության վնասվածքներ, կյանքին սպառնացող վտանգ չկա:
Լեհական հայտնի «Commercial News» ամսագրի կողմից սպառողների շրջանում կատարված հետազոտությունների համաձայն, ՍՊՍ Սիգարոն ընկերության Cigaronne Royal Slims սիգարետը գրավել է առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու փաստին, նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ Հայրապետյանի այն հայտարարությանը, թե այս ամենն անում են, որպեսզի իրենց վախեցնեն: Նա լրագրողներին հորդորեց բոլոր հարցերի պատասխանները ստանալ ոստիկանության լրատվական բաժնից:
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ ասել էր, որ մի գեղեցիկ օր էլ ինքն է իշխանություններին «պառկեցնելու ու ոտքերը մաքրելու իրենց վրա»:
Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել:
hraparak.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության խորհրդի նիստը, որը տեխնիկական պատճառներով երեկ հետաձգվել էր:
Հայ ծանրորդների համար Իրանի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցությունը մրցաշարային ռիթմը զգալու և պարտադրված մասնակցություն էր:
Երևանում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ի վարորդ, 59-ամյա Օնիկ Ադամյանը փետրվարի 5-ին չի ներկայացել երթակարգավարման կետ և չի անցել սթափության վիճակի զննություն:
2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում է մահացածների թվաքանակը:
«ՀՀ իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ». Շահնազարյան
Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: