Փոխոստիկանապետը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու փաստին, նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ Հայրապետյանի այն հայտարարությանը, թե այս ամենն անում են, որպեսզի իրենց վախեցնեն: Նա լրագրողներին հորդորեց բոլոր հարցերի պատասխանները ստանալ ոստիկանության լրատվական բաժնից:
«Օրենքն է սահմանում, եթե մենք ահազանգ ենք ստանում, ապա մենք դրան պետք է արձագանքենք և օրենքի սահմաններում տեղի են ունենում գործողություններ: Կարծում եմ՝ այն, ինչ արվել է, եղել է օրենքի սահմաններում և օրենքը չի խախտել»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ այս ամենին չպետք է քաղաքական ենթատեքստ տալ, քանի որ ոստիկանությունը ապաքաղաքական մարմին է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում